Ես իմ անուշ Հայաստանի
- Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
- Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
- Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
- ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
- Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
- Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
- Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
- ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
- ՈՒր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
- Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
- Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
- Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
- Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
- Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
- Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
- Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
|
Yes im anoush Hayastani
- Yes im anoush Hayastani arevaham parn em siroum,
- Mer hin sazi voghpanvak, latsagoumadz larn em siroum,
- Arnanman dzaghigneri ou varteri pouyruh varman
- Ou nayiryan aghtchigneri hetsajgoun barn em siroum
- Siroum em mer yerginkuh mouk, tchreruh tchintch, lidjuh lousuh,
- Arevn amran ou dmerva vishabatsayn poukuh vsem,
- Mtoum goradz khrdjitneri anhyourungal baderuh sev,
- Ov hnamya kaghakneri hazaramya karn em siroum
- Our el linem – tchem morana yes voghpadzayn yerkeruh mer,
- Tchem morana aghotk tartsadz yergatakir kreruh mer,
- Intchkan el sour sirds khotsen arhounakam gerkeruh mer,
- Eli yes vorp ou arnavar im Hayastan yarn em siroum
- Im garodadz srdi hamar votch mi ourish hekyat tchga,
- Naregatsou, Koutchagi bes lousabsag djagad tchga,
- Ashkharh antsir, Araradi nman djermag kakat tchga,
- Intchbes anhas parki djampa yes im Masis sarn em siroum
|