Քամանչա
- Ամէն սազի մէջըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամանչա՛,
- Նաքազ մարդն քիզ չի տեսնի, դուն նըրա պաս՛ն իս, քամանչա՛.
- Ղա՛ստ արա՝ է՛լ լաւ օրերու էտիւըն հասնիս, քամանչա՛.
- Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի, աշուղի բա՛սն իս, քամանչա՛։
- Անգաքըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ ջաւահիր քարած,
- Կութըդ շիրմայեմէն պիտի, փորըդ սադափով նաղշ արած,
- Սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ փանջարա արած.
- Օչ ով ղիմէթըդ չի գիտի — լալ ու ալմասն իս, քամանչա՛։
- Ճիպոտըդ վարաղնած պիտի՝ թահր ունենայ հազար ռանգով.
- Ձարըդ ռաշի կուդէն պիտի, վուր դուն խօսիս քաղցըր յանքով.
- Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանքով՝
- Անուշահամ գինով լիքըն դուն օսկէ թասն իս, քամանչա՛։
- Ածողիդ էրկու կու շինիս. առաջ չայի, ղափա կ՚ուզիս,
- Կու մեձըրուիս այվընումըն, պարապ վախտի րափա կ՚ուզիս.
- Եփ վեր կու գաս մէջլիսումըն քաղցըր զող ու սափա կ՚ուզիս.
- Բոլորքըդ գօզալնիր շարած մէջլիսի կէսն իս, քամանչա՛։
- Շատ տըխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիւընդի դողըն
- Եփ քաղցըր ձայնըդ վիր կ՚ոնիս, բաց կու լի հիտդ խաղողըն.
- Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «ապրի քու ածողըն».
- Քանի սաղ է Սայաթ—Նովէն, շա՛տ բան կը տեսնիս, քամանչա՛։
|
Kamancha
- Amen sazi metchn kovadz toun tamam dasn is, kamancha
- Nakaz martn kiz tchi desni, toun nera basn is, kamancha
- Ghasd ara el lav orerou edeven hasnis, kamancha
- Kez indznits ov vana kheli, ashoughi pasn is, kamancha
- Ankaket erdzaten bidi, keloukhet tchavahir karadz
- Goutet shirmayemen bidi, pouret satapov naghsh aradz
- Simet osgen katchadz bidi, ergatet pantchara aradz
- Otch ov ghimete tchi kidi – lav ou almasn is, kamancha
- Djibodet varaghnadz bidi tahr ounena hazar rankov
- Sharet rashi gouten bidi, vour toun khosis kaghtser hankov
- Shadin zartoun gou lousatsnis, shadin gou keneznis pankov
- Anoushahm kinov liken toun osgi tasn is, kamancha
- Adzoghit ergou gou shinis, aratch tchayi, ghapa pouzis
- Gou medzeroukh aygenoumen, barab vakhdi rapa gouzis
- Yep ver gou kas metchlisoumen kaghtsre kogh ou sapa gouses
- Polorket kozalnir sharadz metchlisi gesn is, kamancha
- Shad dekhour sird gou khntatznis, gou gedris huienti toghen
- Yep kaghtser dzaynet vir gonis, pats gou li hidt khaghoghen
- Khalkhin es iltimadzn ara asin abri kou adzoghen
- Kani sagh e Sayat-Noven, shad pan ge desnis kamancha
|